Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրել է, որ մայիսի 30-ից հետո բնակավայրերի ուղղությամբ կրակոցներ չեն եղել։
«Անկանոն կրակոցներ պարբերաբար լինում են, սակայն դրանք չեն խանգարում հողային աշխատանքներին, քանի որ կրակում են հիմնականում գիշերները»,-հավելել է մարզպետը։