Մեր 28 ստորագրությունները պատրաստ են, ձևաթուղթն էլ խմբակցության սենյակում է․ Սաղաթելյան

ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն այսօր համատեղ քննարկել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ հայտնելու հարցը։
Sputnik
Քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ասել է, որ իրենց 28 ստորագրությունները պատրաստ են, ձևաթուղթն էլ խմբակցության սենյակում է։
«Պատիվ ունեմ»-ը ունի 6 ստորագրություն, գործընթացը սկսելու համար անհրաժեշտ է ևս 2-ը։ Դա հենց լինի՝ մենք կտրամադրենք մեր ստորագրություններով ձևաթուղթը»,- հավելել է Սաղաթելյանը։