Մի փոքր չափազանցված է` ասել, որ միջանցք ստեղծելու փորձը խափանվել է.Հարությունով

Sputnik
«Իրանը խափանել է «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու փորձը»,-հայտարարել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին։ Նրա խոսքով՝ Իրանը երբեք այնքան հզոր, անկախ և ազդեցիկ չի եղել, որքան այսօր է։
«Այդ հզորության վառ նշաններից մեկը Իրանի արագ և վճռական արձագանքն էր Հարավային Կովկասի տարածաշրջանում ստեղծված ճգնաժամին»,-նշել է իրանցի գործիչն ու հավելել, որ երբ որոշ երկրներ փորձում էին Նախիջևանը կապել Ադրբեջանի հետ Հայաստանի միջոցով՝ «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու պատրվակով, նախագիծ, որը, ըստ էության, կնշանակեր մասնատում ու դեպի Եվրոպա իրանական միջանցքի արգելափակում, Իրանը վճռականորեն դեմ արտահայտվեց այդ ծրագրին և խափանեց դրա իրականացումը։
Վելայաթին ընդգծել է, որ «Զանգեզուրի միջանցքի» վերջնական նպատակը ոչ միայն Իրանին հյուսիսային ուղղությունից կտրելն էր, այլև Ռուսաստանի շուրջ օղակը հարավից սեղմելն ու փակելը, սակայն այդ նախագիծը ևս ձախողվեց։
«Մի փոքր չափազանցված է` ասել, որ «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու փորձը խափանվել է»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք է հայտնել քաղաքական վերլուծաբան Դավիթ Հարությունովը։