ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Ռուսաստանի և Ուկրաինայի միջև զոհված զինծառայողների մարմինների փոխանցման վերաբերյալ շփումները շարունակվում են, բայց իրավիճակը մնում է լարված։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա բացատրել է, որ կողմերը համագործակցում են, բայց դեռ կոնկրետ արդյունքներ չկան։
«Շփումներ իրականացվում են։ Թվերը համեմատվում են, բայց երբ վերջնական հասկանանք, այդ ժամանակ հույս ունենք, որ փոխանակումը կկայանա», – ասել է Պեսկովը՝ հավելելով, որ ներկայումս հնարավոր չէ լրացուցիչ տեղեկություններ տրամադրել։
Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին իր Telegram ալիքում հայտնել էր, որ հունիսի 6-ին Ռուսաստանը սկսել է գործողություններ՝ Ուկրաինային զոհված զինծառայողների ավելի քան 6000 մարմին փոխանցելու հետ կապված, ինչպես նաև վիրավոր և ծանր հիվանդ ռազմագերիների փոխանակման համար։ Այդ գործողությունները համապատասխանում են ստամբուլյան պայմանավորվածությունների։
Սակայն, Մեդինսկուխոսքով, ուկրաինական կողմը չի ժամանել այն վայրը, որտեղ պետք է տեղի ունենար փոխանակումը՝ չնայած նախապես համաձայնեցված ամսաթվին: Ռուսական բանակցային խմբի ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Զորինը նույնպես հաստատել է, որ Ուկրաինան կապի դուրս չի եկել, ինչի հետևանքով գերիների և մարմինների փոխանակումը չի կայացել:
Ռուսական կողմը հույս է հայտնում, որ զոհված ռուս զինծառայողների մարմինների փոխանցումը, այնուամենայնիվ, տեղի կունենա: