Ուկրաինական ԱԹՍ–ն Բելգորոդում հարձակվել է բենզալցակայանի վրա. զոհ և վիրավորներ կան

Մահացածին փլատակներից դուրս են բերել փրկարարները, վիրավորներին հոսպիտալացրել են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքը Բելգորոդում հարձակվել է բենզալցակայանի վրա, 1 խաղաղ բնակիչ մահացել է, 4-ը՝ վիրավորվել: Այս մասին հայտնել է Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
«ԱԹՍ–ի հարձակման հետևանքով շինությունը փլուզվել է։ Փրկարարները փլատակներից դուրս են բերել կնոջ դի: 3 կնոջ և 1 տղամարդու տեղափոխել են Բելգորոդ քաղաքի թիվ 2 քաղաքային հիվանդանոց»,- տելեգրամյան ալիքում գրել է Գլադկովը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։