ՌԴ–ում միգրանտների քննությունը կանցկացվի համակարգչային տեխնոլոգիաների միջոցով

Տոմսկի պետական համալսարանի մշակած ԱԲ-հարթակն այժմ փորձարկման փուլում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. ՌԴ-ում միգրանտների ռուսաց լեզվի քննությունը 2026 թվականի հունվարի 1-ից կանցկացվի բացառապես համակարգչային և հեռավար տեխնոլոգիաների կիրառմամբ: Այս մասին հայտնել է ՌԴ կրթության և գիտության փոխնախարար Կոնստանտին Մոգիլևսկին։
Միգրանտների համար քննության կազմակերպման և անցկացման վերահսկման միջոցառումները քննարկվել են Պետդումայի գիտության և բարձրագույն կրթության հանձնաժողովի նիստում։
Մոգիլևսկին հավելել է, որ Տոմսկի պետական համալսարանի մշակած ԱԲ-հարթակն այժմ փորձարկման փուլում է։
Հնարավոր է` ՌԴ–ում միգրանտների մի մասն ազատվի ռուսերենի քննությունից․ օրինագիծ
Այս հարթակում քննությունն ընդունում են Սիբիրի դաշնային շրջանի բոլոր մարզերում, ԼԺՀ-ում և մի շարք այլ սուբյեկտներում։
Բանավոր քննություն անցկացնելու տարբերակը քննարկման փուլում է։
4 ամսում 457 000 միգրանտ է ռուսերենի քննություն հանձնել. ՌԴ կրթության նախարարություն