Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Խմբային հարված է հասցվել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտներին. ՌԴ ՊՆ

ՌԴ պաշտպանության նախարարությունը տեղեկատվություն է հրապարակել հատուկ ռազմական գործողության ընթացքի վերաբերյալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Գիշերը ռուսական զորքը խմբային հարված է հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի և Ուկրաինայի զինված ուժերի օբյեկտներին։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ–ն։
«Գիշերը ՌԴ ԶՈւ–ն բարձր ճշգրտության զենքով և հարվածային անօդաչուներով խմբային հարված է հասցրել Կիևում ուկրաինական ավիացիոն, հրթիռային, զրահատեխնիկական և նավաշինական արդյունաբերության ձեռնարկություններին, Ուկրաինայի զինված ուժերի կառավարման կետերին և տեղակայման վայրերին, ուկրաինական ստորաբաժանումների զենքի և ռազմական տեխնիկայի կենտրոնացման վայրերին, ինչպես նաև ռազմական օդանավակայանների, զինամթերքի և վառելիքի պահեստների ենթակառուցվածքներին։ Հարվածները հասել են իրենց նպատակակետին։ Նշանակված բոլոր օբյեկտները խոցվել են»,– ասվում է ռազմական գերատեսչության հայտարարության մեջ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։