Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՀՕՊ ուժերը գիշերն ավելի քան 100 ուկրաինական ԱԹՍ են ոչնչացրել Ռուսաստանի շրջանների վրա. ՊՆ

Ուկրաինական զորքերը պարբերաբար հրետակոծում և հարձակվում են Ռուսաստանի տարածքի վրա տարբեր միջոցներով, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի միջոցով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի– Sputnik. ՀՕՊ ուժերը գիշերը Ռուսաստանի շրջանների վրա ոչնչացրել են 102 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ Բրյանսկի մարզի վրա խփվել է 46 անօդաչու թռչող սարք, Բելգորոդի մարզի վրա՝ 20, Վորոնեժի մարզի և Ղրիմի վրա՝ իննական, Կալուգայի մարզի և Թաթարստանի վրա՝ չորսական, Մոսկվայի մարզի վրա՝ երեք, Լենինգրադի, Օրյոլի և Կուրսկի մարզերի վրա՝ երկուական, և Սմոլենսկի մարզի վրա՝ մեկը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։