Սովորաբար քաղաքական կյանքն ամռանը «սառում» է։ Քաղաքական գործիչներն ու նրանց ընտրազանգվածը արձակուրդ են գնում մինչև «թեժ քաղաքական աշնան» սկիզբը։ Բայց ոչ այս անգամ:
Գարնան վերջից ՀՀ վարչապետը հարձակում է սկսել Հայ առաքելական եկեղեցու առաջնորդների վրա՝ պահանջելով նոր կաթողիկոս ընտրել։ Եվ սա այն դեպքում, երբ Հայաստանում եկեղեցին, Սահմանադրության համաձայն, տարանջատված է պետությունից և աշխարհիկ իշխանությունը՝ լինի նախագահ կամ վարչապետ, իրավունք չունի միջամտելու նրա գործերին։
Զուգահեռաբար նախկին իշխող Հանրապետական կուսակցությունը հայտարարում է, որ պատրաստվում է Նիկոլ Փաշինյանի իմփիչմենտի գործընթաց սկսել և առաջադրելու է վարչապետի իր թեկնածուին: Սակայն նույնիսկ քաղաքականությունից ամենահեռու մարդիկ հասկանում են, որ ՀՀԿ-ականները խորհրդարանում անվստահություն հայտնելու համար անհրաժեշտ քանակությամբ ձայներ հավաքելու շանս չունեն, իսկ նրանց կողմից առաջադրված վարչապետի թեկնածու, Մասիսի քաղաքապետը լայն հանրությանը այնքան էլ հայտնի չէ։
Թե ինչ է կանգնած այս գործընթացների հետևում, կփորձենք պարզել հունիսի 12-ին` ժամը 12.00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ։
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram–յան ալիքին: Հեռ.` +374(98)180-626, +374(91) 42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։