Ադրբեջանն ու Թուրքիան վարժանքներ կանցկացնեն Նախիջևանում

Ադրբեջանի ՊՆ հայտարարության համաձայն՝ վարժանքներն ուղղված են համակարգվածության ամրապնդմանը և օպերատիվ հմտությունների կատարելագործմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Ադրբեջանն ու Թուրքիան զորավարժություններ կանցկացնեն Նախիջևանում։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Ադրբեջանա-թուրքական զորավարժությունները կրում են «Անխախտ եղբայրություն» անվանումը։ Վարժանքներին մասնակցելու համար թուրք զինծառայողները Նախիջևան են ժամանել։
Թուրքիան և Ադրբեջանը մեկ ամսում երկրորդ համատեղ զորավարժությունները կանցկացնեն
Հրամանատարաշտաբային վարժանքները կանցկացվեն հունիսի 12-19-ը։ Պաշտոնական հայտարարության համաձայն՝ վարժանքներն ուղղված են համակարգվածության ամրապնդմանը, օպերատիվ հմտությունների կատարելագործմանը և «երկու եղբայրական բանակների» միջև ռազմավարական փոխգործակցության բարձր մակարդակի ցուցադրմանը։