Եկեղեցին դարավոր, կուռ կառույց է և դժվար է պատկերացնել, որ 1-2 հոգու ցանկությամբ այն կարող է քանդվել. Պարգև Բարսեղյան

Sputnik
Հայ առաքելական եղեկեցու 1700-ամյա կանոնադրությունում կամ պատմականորեն ձևավորված կարգ՝ Կաթողիկոսին գահընկեց անելու վերաբերյալ չկա։ Կաթողիկոսին ընտրում է Ազգային եկեղեցական ժողովը և հենց Ազգային եկեղեցական ժողովն էլ կարող է նրան ազատել պաշտոնից։ Բայց ժողովը հրավիրում է Կաթողիկոսը, այնպես որ դժվար է պատկերացնել, որ Վեհափառ հայրապետը Ազգային եկեղեցական ժողով հրավիրի սեփական պաշտոնանկության օրակարգով։
Կաթողիկոսին գահընկեց անելու եկեղեցական, քաղաքական ու ժողովրդավարական հնարավոր սցենարների շուրջ Sputnik Արմենիան զրուցել է ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի կրոնագիտության ամբիոնի վարիչ Պարգև Բարսեղյանի հետ։