ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի - Sputnik. Իրանի պողպատաձուլական գործարանում ածխաթթու գազի բալոնի պայթյունի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս յոթը՝ վիրավորվել: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ISNA պետական գործակալությունը։
«Մեկ մարդ զոհվել է, ևս յոթը տուժել են Իմամզադե շրջանի Նաթանզա արվարձանի Խալիդաբադ պողպատաձուլական գործարանում ածխաթթու գազի բալոնի պայթյունի հետևանքով»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ թե՛ մահացածը, թե՛ վիրավորները ծնունդով Աֆղանստանից են: Բոլորն ուղարկվել են մոտակա բժշկական կենտրոններ։ Ըստ գործակալության հաղորդման՝ պայթյունի պատճառը հետաքննվում է։