Լավրովն ասել է կայունության շուրջ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը շարունակելու պայմանը

ՌԴ արտգործնախարարը նշել է, որ Ռուսաստանի և Թրամփի վարչակազմի հարաբերություններն արդեն ավելի նորմալ են, քան Բայդենի օրոք:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Մոսկվան պատրաստ կլինի վերսկսել ռազմավարական կայունության շուրջ բանակցությունները ԱՄՆ-ի հետ, եթե քննարկումն իրավահավասար լինի: Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Թրամփի վարչակազմը ռազմավարական երկխոսությունը վերսկսելու ցանկություն ունի։ Երբ մեր հարաբերությունների հիմնական բաղադրիչները համապատասխանեցվեն ռազմավարական կայունության շուրջ իրավահավասար բանակցություններ վարելու սկզբունքներին, մենք պատրաստ կլինենք վերսկսել այդ բանակցությունները։ Դեռ պետք է լրացուցիչ ջանքեր գործադրել», - ասել է նա «Ապագայի համաժողով-2050»-ում։
Միևնույն ժամանակ, ըստ Լավրովի, ԱՄՆ-ն չի արձագանքի միջին և փոքր հեռահարության հրթիռների տեղակայման մորատորիում սահմանելու մասին ՌԴ-ի կոչին: Բայց ռուս-ամերիկյան հարաբերություններն ընդհանուր առմամբ ավելի նորմալ վիճակում են, քան Ջո Բայդենի վարչակազմի օրոք։
Լավրովն ընդգծել է, որ 2021 թվականի հունիսին Ժնևում Ռուսաստանի նախագահներ Պուտինի և Բայդենի հանդիպումից հետո ամերիկյան այդ վարչակազմը փակել էր շփման բոլոր ուղիները։ Իսկ հիմա Պուտինի և Թրամփի հարաբերություններն աշխատանքային բնույթ են կրում. հեռախոսազրույցների ժամանակ նրանք միանգամից անցնում են բուն խնդիրների առարկայական քննարկմանը:
Լավրովն անդրադարձել է Արևմուտքի կողմից ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների ընտրովի կիրառմանը