ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի - Sputnik. Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Արևմուտքի կողմից ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների ընտրովի կիրառումը համեմատել է ճաշացանկում ճաշատեսակի որոնման հետ։
ՄԱԿ-ի միջազգային իրավական հիմքերում ընկած է նաև պետությունների ինքնիշխան հավասարության սկզբունքը, որը, մասնավորապես, ենթադրում է պատերազմի սպառնալիքների կասեցում։ Սակայն, ինչպես նշել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, այդ սկզբունքն աշխատում է ընտրողաբար, ինչպես ճաշացանկում, որտեղ «դու կոտլետ ես գտել, իսկ ձուկ այլևս չես ուզում՝ ինչպես Արևմուտքն է անում»։
Նա մատնանշել է ՄԱԿ-ի հակասությունները Սերբիայից Կոսովոյի անջատման դեպքում, որը 2008-ին Ռուսաստանը չճանաչեց, բայց որին աջակցեց ԵՄ երկրների մեծ մասը, ԱՄՆ-ը և ՄԱԿ-ի ավելի քան հարյուր անդամ պետություններ: Ընդ որում, ինչպես նշել է Լավրովը, դա տեղի է ունեցել պատերազմների, ռազմական դիմակայության ռիսկերի և հանրաքվեների բացակայության պայմաններում։
Փոխարենը 2014 թվականին հանրաքվեներ անցկացվեցին Ղրիմում, ինչպես նաև Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական հանրապետություններում։ Սակայն Կիևի ռեժիմի կողմնակիցները ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն հայտարարեցին ահաբեկչական կազմավորումներ՝ նրանց դեմ նետելով կանոնավոր բանակ։
Հունվարին կայացած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Լավրովն ու Իսրայելի մշտական ներկայացուցիչ Գիլադ Էրդանը միմյանց փոխադարձ կշտամբանքներ էին ուղղել, ինչի պատճառը պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորումն էր:
ՌԴ ԱԳ նախարարը նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին առաջարկել է հանդես գալ կրակը դադարեցնելու կոչով և անկախ Պաղեստինի ստեղծման շուրջ վարել նախարարական բանակցություններ: Դրանից հետո, Լավրովի խոսքով, պետք է կազմակերպել մերձավորարևելյան կարգավորմանը նվիրված միջազգային համաժողով։