ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Ուկրաինայի բանակի հրետակոծության հետևանքով Խերսոնի մարզի Ռադենսկ բնակավայրում խաղաղ բնակիչ է վիրավորվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին`հղում անելով արտակարգ ծառայությունների ներկայացուցչին։
«Ցերեկային ժամերին Ուկրաինայի բանակը փողային հրետանուց 26 հարված է հասցրել Դնեպրի ձախ ափի բնակավայրերին։ Կիևի ռեժիմի զինյալների կողմից ևս 18 կրակոց է արձակվել գիշերը», – հավելել է գործակալության զրուցակիցը։
Մեկ օրում Ուկրաինայի զինված ուժերի կրակոցների տակ է հայտնվել մարզի 9 բնակավայր՝ Նովայա Կախովկա, Կախովկա, Վելիկիե Կոպանի, Ռադենսկ, Մալայա Լեպետիխա, Ալյոշկի, Կազաչյի Լագերյա, Նովայա Մայաչկա, Դնեպրյանի։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։