ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն այսօր մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
«Կաթողիկոսն ացի ընթացքում հանդիպում կունենա Կալկաթայի Սուրբ Նազարեթ Եկեղեցու և Հայոց Մարդասիրական ճեմարանի հոգաբարձուների հետ ճեմարանի գործունեությանն ու համայնքային կյանքին առնչվող հարցերի շուրջ»,– ասված է հաղորդագրությունում։
Գարեգին Երկրորդն ԱՄԷ է մեկնել մեկօրյա այցով։