Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

«Դա բուֆերային գոտու ստեղծման մասն է». Պեսկովը` Դնեպրոպետրովսկում ՌԴ ԶՈւ–ի հարձակման մասին

Ինչ վերաբերում է ռազմական գործողությունների նրբություններին, նման հարցերը, Պեսկովի խոսքով, պետք է ուղղվեն ՊՆ–ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. ՌԴ ԶՈւ–ն հարձակում է իրականացնում Դնեպրոպետրովսկի մարզում, և դա նաև բուֆերային գոտու ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանք է։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Սակայն եթե խոսենք ռազմական գործողությունների նրբությունների մասին, ապա, իհարկե, ձեր հարցերը պետք է ուղղվեն պաշտպանության նախարարությանը», – լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՌԴ ԶՈւ հարձակումը Դնեպրոպետրովսկի մարզում կարելի է անվանել բուֆերային գոտու ստեղծման աշխատանքների մի մասը։
Ավելի վաղ ՊՆ–ն հայտնել էր, որ «Կենտրոն» զորախմբի ստորաբաժանումները դուրս են եկել ԴԺՀ–ի արևմտյան սահման և շարունակում են զարգացնել հարձակումը Դնեպրոպետրովսկի մարզի տարածքում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։