Ավտովթար Արմավիրում․ բախման հետևանքով տուժել է 7 անձ, այդ թվում՝ 1 անցորդ

Ավտոմեքենաներից մեկում բախումից հետո տեղի է ունեցել հրդեհ և գազաբալոնի պայթյուն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik․ Այսօր հրդեհի բռնկումով ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
«Ժամը 00:30-ին ահազանգ է ստացվել, որ Նոր Արմավիր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ գյուղի սկզբնամասում բախվել են «Opel Astra» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները։
Դրանից հետո «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան բախվել է արդեն վթարված «VAZ» մակնիշի ավտոմեքենային, դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի բետոնե արգելապատնեշին։
Վթար Երևան–Մեղրի ճանապարհին. «ՎԱԶ 2106» մակնիշի 72–ամյա վարորդը մահացել է
«Opel Zafira»-ում հրդեհ է բռնկվել և գազի բալոնի պայթյուն է տեղի ունեցել: Ավտոմեքենաների վարորդները, երեք ուղևոր և մեկ անցորդ հոսպիտալացվել են։
Հրդեհը մարվել է 01:10-ի սահմաններում, «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան ամբողջովին այրվել է։