Վարչապետի տիկնոջ «Կրթվելը նորաձև է» արշավի միջոցառումներն իրականացվում են նաև պետական հաստատությունների դահլիճներում, իսկ հեռավոր մարզերում միջոցառումների ժամանակ Փաշինյանն ու Հակոբյանը երբեմն օգտվում են նաև վարչապետին սպասարկող ուղղաթիռից։
Ազգային ժողովում այս օրերին ընթացող պետական բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը փաստել է, որ «Կրթվելը նորաձև է» շարժումը ֆինանսավորվում է պետբյուջեից։
Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Արթուր Նահապետյանն էլ հայտարարել է, որ դրանում առերևույթ կոռուպցիոն ռիսկ չի տեսնում։ Մինչդեռ Աուդիտորների պալատի ՀԿ-ի նախագահ, «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը այս ամենում կոռուպցիոն ռիսկեր ու պաշտոնեական դիրքի չարաշահման տարրեր է տեսնում։