Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ռուսական զորքերը վերահսկողություն են հաստատել ԴԺՀ-ի Զարյա բնակավայրի նկատմամբ

ՌԴ զինծառայող
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկատվություն է հրապարակել հատուկ ռազմական գործողության ընթացքի վերաբերյալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի — Sputnik. Ռուսական զորքերը վերահսկողություն են հաստատել ԴԺՀ-ի Զարյա բնակավայրի նկատմամբ, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Զորքերի «Հարավային» խմբի ստորաբաժանումների ակտիվ և վճռական գործողությունների արդյունքում Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Զարյա բնակավայրն ազատագրվել է», - ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։