ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի - Sputnik. ՀՕՊ-ի միջոցները գիշերըՌուսաստանի մարզերի օդային տարածքում 61 ԱԹՍ են ոչնչացրել, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Հունիսի 7-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 23:00-ից մինչև հունիսի 8-ի 7:30-ն ընկած ժամանակահատվածում Բրյանսկի, Բելգորոդի, Կալուգայի, Տուլայի, Օրյոլի, Կուրսկի, Մոսկվայի մարզերի և Ղրիմի Հանրապետության օդային տարածքում ՀՕՊ-ի հերթապահ միջոցների կողմից վնասազերծվել և ոչնչացվել է ինքնաթիռային տիպի 61 ուկրաինական անօդաչու թռչող սարք», - ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։