ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Ռուսաստանի զինված ուժերը հունիսի 7-ի գիշերը խմբային հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին, նպատակներն իրականացվել են։ Այս մասին հայտնել է պաշտպանության նախարարությունը:
Ինչպես պարզաբանել է գերատեսչությունը, հարվածներ են հասցվել նաև անօդաչու թռչող սարքերի հավաքման արտադրամասերին, ռազմական տեխնիկայի սպասարկման և վերանորոգման կետերին, ինչպես նաև Ուկրաինայի ԶՈւ–ի զինամթերքի պահեստներին:
ՌԴ ՊՆ տվյալներով՝ հարվածները հասել են նպատակակետերին։ Բոլոր թիրախավորված օբյեկտները խոցվել են։
Մեկ օրում ՀՕՊ-ը խոցել է 311 ուկրաինական անօդաչու թռչող սարք, այդ թվում 140-ը` ռազմական գործողության գոտուց դուրս։ Սև ծովի ջրատարածքում ոչնչացվել է Ուկրաինայի զինված ուժերի 4 անանձնակազմ մոտորանավակ։
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ գիշերը հակաօդային պաշտպանության հերթապահ համակարգերը ռուսական մարզերում ոչնչացրել են 36 դրոն: Մասնավորապես, դրոնները որսացել են Կուրսկի, Բրյանսկի, Կալուգայի, Սմոլենսկի և Մոսկվայի մարզերի վրա։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։