Թուրքիայում 14 հազար մարդ է տուժել Կուրբան Բայրամի տոնակատարությունների ժամանակ

Քաղաքացիները տուժել են կենդանիների զոհաբերության ժամանակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի - Sputnik. Ավելի քան 14 հազար մարդ է տուժել երեկ Թուրքիայում Կուրբան Բայրամի տոնակատարությունների ժամանակ։ Այս մասին X-ի իր էջում գրել է Թուրքիայի առողջապահության նախարար Քեմալ Մեմիշօղլուն:
Նշվում է, որ նրանք տուժել են կենդանիների զոհաբերության ժամանակ։
«Տոնի առաջին օրվա ընթացքում զոհաբերության ժամանակ ստացած վնասվածքների պատճառով հիվանդանոցներ է դիմել 14 հազար 372 մարդ, որոնցից 1049–ը՝ Անկարայում, 753-ը՝ Ստամբուլում և 655-ը՝ Քոնիայում», - գրել է նա։
Նախարարը հավելել է, որ կենդանիների սպանդը պետք է իրականացնեն մասնագետները՝ նման միջադեպերից խուսափելու համար։
Նախորդ տարի տուժած մարդկանց թիվը Թուրքիայում եղել է գրեթե 16 հազար։
Փաշինյանն Ադրբեջանին առաջին անգամ շնորհավորել է Կուրբան Բայրամի կապակցությամբ