Սպանություն Երևանում. տղամարդու մարմինը հայտնաբերել են «Լիզա» հարսանյաց սրահի մուտքի մոտ

Մահացածի, ենթադրյալ կասկածյալի ինքնությունն ու դեպքի հանգամանքները պարզվում են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Այսօր՝ հունիսի 7-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին գրում է shamshyan.com–ը։
Կայքը գրում է, որ Ժամը 16։00-ի սահմաններում ոստիկանությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Կոմիտասի պողոտա 23 հասցեում տղամարդու դի կա։
Դեպքի վայրում պարեկները 1 հոգու, որը ենթադրյալ կասկածյալներից մեկն է, կարողացել են վնասազերծել և տեղափոխել ոստիկանության Արաբկիրի բաժին։
«Ժամանել նաև Երևանի 1-03 շտապօգնության թիվ 12 բժիշկների խումբը, ովքեր արձանագրել են քաղաքացու մահը, ով հայտնաբերվել են «Լիզա» հարսանյաց սրահի մուտքի մոտ՝ նկուղային հարկում»,–գրում է կայքը։
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով։ Մահացածի, ենթադրյալ կասկածյալի ինքնությունն ու դեպքի հանգամանքները պարզվում են։
Սպանություն Երևանում. կասկածյալը սպանվածի որդին է