Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՌԴ ԶՈւ-ն Խարկովի ուղղությամբ ոչնչացրել է Ուկրաինայի ԶՈւ–ի հարյուրավոր զինվորականների

Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը հայտնել էր, որ քաղաքում առնվազն 40 պայթյուն է որոտացել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. ՌԴ զինվորականները Խարկովին հարվածելիս ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի հարյուրավոր զինյալների։ ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել է նիկոլաևյան ընդհատակի համակարգող Սերգեյ Լեբեդևը:
«Շատ լավ հարվածել ենք կապին և լոգիստիկային։ Խախտված է ռոտացիան և ռազմաճակատ զենքի մատակարարումը», - ասել է գործակալության զրուցակիցը։
Նա նշել է, որ հարված են հասցրել նաև Ուկրաինայի զինված ուժերի և օտարերկրյա վարձկանների տեղակայման վայրերին, ոչնչացրել ԱԹՍ-ների արտադրության արտադրամասեր և պահեստներ:
Ավելի վաղ Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը հայտնել էր, որ քաղաքում առնվազն 40 պայթյուն է որոտացել: Նա այդ հարվածներն անվանել է Խարկովի դեմ ամենահզոր հարձակումը հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր։

Ուկրաինայի թվային փոխակերպման նախարարության առցանց քարտեզի համաձայն՝ Խարկովի մարզում օդային տագնապը հնչել է հունիսի 6–ի ժամը 22:48-ից:
Ի պատասխան քաղաքացիական օբյեկտների վրա հակառակորդի հարձակումների՝ ռուսական զորքերը պարբերաբար թիրախային հարվածներ են հասցնում Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտներին, Ուկրաինայի զինված ուժերի անձնակազմի և տեխնիկայի տեղակայման վայրերին։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։