Ի՞նչ է կատարվել հարսանյաց սրահի մոտ. ՆԳՆ–ն մանրամասներ է հայտնել տղամարդու մահվան դեպքից

Մեկ անձ ձերբակալվել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Կոմիտասի պողոտա 23 հասցեում`«Լիզա» հարսանյաց սրահի մուտքի մոտ հայտնաբերված տղամարդը, ըստ նախնական տվյալների, մահացել է վայր ընկնելու հետևանքով։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Ծեծկռտուք է եղել, որի ընթացքում, ըստ նախնական տվյալների, մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացել»,– նշեցին ՆԳՆ–ից։
Սարգսյանը հայտնեց, որ գործով կա ձերբակալված, նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հիշեցնենք` shamshyan.com–ը գրել էր, որ Կոմիտասի պողոտա 23 հասցեում գործող «Լիզա» հարսանյաց սրահի մուտքի մոտ՝ նկուղային հարկում, հայտնաբերվել է տղամարդու դի։ Դեպքի վայրում պարեկները 1 հոգու, որը ենթադրյալ կասկածյալներից մեկն է, կարողացել են վնասազերծել և տեղափոխել ոստիկանության Արաբկիրի բաժին։