Հայտնի է ՀՀ Ազգային ժողովի հաջորդ ընտրությունների օրը

ԱԺ վերջին ընտրությունները տեղի են ունեցել 2021թ–ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի - Sputnik. ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրությունները տեղի կունենան 2026 թ–ի հունիս 7–ին։ Այս մասին Տելեգրամի իր ալիքում գրել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Այսօր հունիսի 7-ն է։ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հաջորդ ընտրություններին մնաց ուղիղ մեկ տարի։ Հետհաշվարկը սկսված է…»,– գրել է նա։

Նշենք, որ ԱԺ վերջին ընտրությունները տեղի են ունեցել 2021թ–ին։
Հիշեցնենք` ընդդիմադիր ակտիվիստ, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն ու «Վետօ» շարժման անդամ Նարեկ Մալյանը ապրիլի 28-ին 107 նամակներ ուղարկեցին ԱԺ 107 պատգամավորներին՝ առաջարկելով խելամիտ ժամկետում վարչապետի իմպիչմենտ նախաձեռնելու գործընթաց սկսել։
Մայիսի 2-ին «Հայաստան» խմբակցությունը հայտարարեց, որ պատրաստ է միանալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ իմպիչմենտ նախաձեռնելու գործընթացին, եթե նման գործընթաց նախաձեռնողները կարողանան ապահովել պակասող 8 պատգամավորի ստորագրությունը։
Եթե «Հայաստան» դաշինքն առաջադրի Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը, կմիանանք․ Մամիջանյան
«Քաղաքացիական պայմանագրից» հեռացված Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը վարչապետի թեկնածու են առաջադրում «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին, իսկ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը` Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանին։