Արթուր Սարգսյանը դարձել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Ռուսաստանի քառակի չեմպիոն

Սա նրա չորրորդ ոսկե մեդալն է Ռուսաստանի առաջնությունում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի — Sputnik. Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Սարգսյանը ոսկե մեդալ է նվաճել Օմսկում կայացած Ռուսաստանի առաջնությունում:
Մինչև 97 կգ քաշային կարգի եզրափակիչ գոտեմարտում Սարգսյանն առավելության է հասել Ադլան Ամրիևի նկատմամբ:
Արթուր Ալեքսանյանը համաշխարհային ռեկորդ է սահմանել. տեսանյութ
Երրորդ տեղերը զբաղեցրել են Իլյա Երմոլենկոն և Ազամատ Սեիտովը:
Սարգսյանը 27 տարեկան է։ Աշխարհի 2021 թ-ի առաջնության բրոնզե մեդալակիրը դարձել է Ռուսաստանի քառակի չեմպիոն: