Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի շրջանակում որոշել է վարչապետի թեկնածու առաջադրել Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին։
Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ Սյունիքի մարզից ադրբեջանական կողմում հայտնված տղաները մոլորվել են, այլ ոչ թե առևանգվել ադրբեջանցիների կողմից։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ադրբեջանի Հանրապետությանը և ադրբեջանական ժողովրդին Կուրբան Բայրամի առիթով։