11 000 հատ ծաղիկներից ընդամենը 700 հատն են վերադարձրել․Հարությունյան

Sputnik
Մայիսի 6-ին Վրաստանի ֆինանսների նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որ արգելել է Հայաստանից ծաղիկների խոշոր խմբաքանակի ներկրումը։ Ըստ վրացական կողմի՝ «Սադախլո» անցակետի աշխատակիցները կասեցրել էին 10 000 ծաղիկների ներկրումը։
«Սահմանային հսկողության ընթացակարգերի արդյունքում բացահայտվել է, որ ծաղիկները չեն համապատասխանում բուսասանիտարական նորմերին»,-տեղեկանում ենք հաղորդագրությունից։
Սննդի անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը Sputnik Արմենիայի պարզաբանել է, որ արգելված խմբաքանակը բաղկացած է եղել մի քանի տեսակի 11 000 հատ ծաղիկներից, որոնցից ընդամենը մեկ տեսակի 700 հատն են վերադարձրել։