Վրաստանն արգելել է Հայաստանից ծաղիկների խոշոր խմբաքանակի ներկրումը

Ծաղիկները չեն համապատասխանել բուսասանիտարական նորմերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Վրաստանն արգելել է Հայաստանից ծաղիկների խոշոր խմբաքանակի ներկրումը։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը։
«10 հազար ծաղիկներից բաղկացած խմբաքանակի ներկրումը կասեցվել է «Սադախլո» անցակետի աշխատակիցների կողմից»,– ասված է հաղորդագրությունում:
Սահմանային հսկողության ընթացակարգերի արդյունքում հայտնաբերվել է, որ ծաղիկները չեն համապատասխանում բուսասանիտարական նորմերին։
Վրաստանի գյուղնախարարը ՀՀ չի գա. հայկական բեռնատարների հարցը կքննարկվի փոխնախարարի հետ