ՌԴ Բելգորոդի մարզում ջերմաքարշը դուրս է եկել գծերից. նախնական վարկածը՝ երկաթուղու պայթյուն

Երկաթգիծ. Արխիվային լուսանկար
Երկաթուղու պաստառի մի մասը վնասվել է։ Վնասված հատվածը սկսել են վերականգնել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. ՌԴ Բելգորոդի մարզում ջերմաքարշը դուրս է եկել գծերից։ Նախնական վարկածով դա տեղի է ունեցել երկաթուղու պայթեցման պատճառով, տուժածներ չկան, հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Պրոխորովսկի շրջանում պահեստային ջերմաքարշը դուրս է եկել գծերից, նախնական տեղեկություններով՝ ռելսերի տակ տեղադրված պայթուցիկ սարքի հետևանքով։ Տուժածներ չկան։ Գնացքների երթևեկությունը հետաձգվել է 2,5 ժամով։ Հիմա արդեն բոլոր գնացքները ընթանում են ըստ ժամանակացույցի», – գրել է մարզպետն իր Telegram ալիքում։
Գլադկովը նշել է, որ երկաթուղու պաստառի մի մասը վնասվել է, բայց այն արդեն վերանորոգում են։
Հիշեցնենք` հունիսի 1-ի լույս գիշերը Բրյանսկի մարզի Վիգոնիչսկի շրջանում ավտոմոբիլային կամուրջ է փլուզվել։ Բեկորներն ընկել են Կլիմով-Մոսկվա երթուղով ընթացող և կամրջի տակով անցնող № 86 ուղևորատար գնացքի վրա, գնացքաքարշը և վագոնները դուրս են եկել ռելսերից։ Յոթ մարդ է զոհվել, ավելի քան 100-ը՝ տուժել։
Բրյանսկի մարզպետ Ալեքսանդր Բոգոմազը հայտնել է, որ կամուրջը պայթեցվել է գնացքի ընթացքի ժամանակ։ ՌԴ ՔԿ–ն հայտնել է, որ Բրյանսկի և Կուրսկի մարզերում երկաթուղային ենթակառուցվածքների պայթեցումները քննության կողմից որակվել են որպես ահաբեկչական գործողություններ։
Հունիսի 5-ին կառավարության անդամների հետ տեսակապի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բրյանսկի մարզում տեղի ունեցածը որակել է որպես նպատակաուղղված հարձակում քաղաքացիական բնակչության վրա՝ նշելով, որ նման գործողությունները միջազգային չափանիշներով ահաբեկչություն են կոչվում։ ՌԴ նախագահն ընդգծել է` Ռուսաստանի այն մտավախությունները, որ Կիևի ապօրինի ռեժիմը վերածվում է ահաբեկչական կազմակերպության, հաստատվում են Կիևի կողմից քաղաքացիական բնակչության վրա հարձակումներով։