Քննարկվում են ռուսական տրանսպորտային մեքենաշինության մատակարարումները ՀՀ. ՎԷԲ-ի փոխնախագահ

Քննարկման առանձին թեմա կլինի ճանապարհաշինության ոլորտում ռուսական նախագծերի ֆինանսավորումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. ՎԷԲ.ՌՖ պետական կորպորացիան (նախկին Վնեշէկոնոմբանկ) Հայաստան արդյունաբերական սարքավորումներ մատակարարելու մի քանի նախագծի ֆինանսավորման հարցեր է քննարկում։ Երևանում Հայ- ռուսական միջտարածաշրջանային համաժողովի շրջանակում այս մասին Sputnik Արմենիային հայտնեց կորպորացիայի վարչության փոխնախագահ Դանիիլ Ալգուլյանը։
ՌԴ ներդրողների նախագծերը, որոնց աջակցում է ՎԷԲ-ը, ներառում են ռուսական մեքենաշինական սարքավորումների, այդ թվում՝ տրանսպորտային մեքենաշինության մատակարարումներ։
«Հուսով ենք, որ այս նախագծերը դրական ավարտ կունենան այս տարվա ընթացքում», – ասաց Ալգուլյանը։
Քննարկման առանձին թեմա կլինի ճանապարհաշինության ոլորտում ռուսական նախագծերի ֆինանսավորումը։
Նա հավելեց, որ առաջիկա տարիներին կդիտարկվեն նման նախագծեր։
Նշենք, որ Ռուս-հայկական միջտարածաշրջանային 10-րդ համաժողովը կազմակերպվել է Երևանում։ Համաժողովին մասնակցում է նաև ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։
ՌԴ–ն պատրաստ է հարթակներ տալ ՀՀ մարզերի հնարավորությունները ներկայացնելու համար. Պադալկո