Մասկի հետ վիճաբանությունը չի՞ շեղի Թրամփին. Պեսկովի պատասխանը

ՌԴ Նախագահի խոսնակն ընդգծել է, որ Մոսկվան չի միջամտի Թրամփի և Մասկի վեճին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և միլիարդատեր Իլոն Մասկի վեճը Սպիտակ տան ղեկավարին չի շեղի ուկրաինական հակամարտության կարգավորումից: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Պետությունների ղեկավարները բավարար ժամանակ ունեն ամեն ինչի համար», - ասել է նա:
Պեսկովի խոսքով՝ պետությունների ղեկավարները միաժամանակ զբաղվում են բազմաթիվ գործերով՝ կարևոր և ոչ այնքան։
Միևնույն ժամանակ մամուլի քարտուղարն ընդգծել է, որ Մոսկվան չի միջամտի Թրամփի և Մասկի վեճին:
Հիշեցնենք` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և աշխարհի ամենահարուստ մարդը՝ գործարար Իլոն Մասկը, սկսել են քննադատել միմյանց ամերիկյան առաջնորդի ոչ միանշանակ հարկային նախագծի պատճառով:
Մասկը նախագիծը քննադատել է սոցիալական ցանցերում՝ հիշեցնելով նախագահի նախկին հայտարարությունները պետական պարտքի ավելացման անթույլատրելիության մասին: Թրամփն էլ հայտարարել է, որ Մասկը պետք է քննադատեր անձամբ իրեն, այլ ոչ թե իր «մեծ ու հրաշալի օրինագիծը»: Նա նշել է, որ որ հիասթափված է Մասկից, որը շատ էր աշխատում և լավ։
Թրամփը կարող էր մեկ օրում ավելի քան 1 մլրդ դոլար կորցնել Մասկի հետ վեճի պատճառով. Axios