ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik․ Կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հեռախոսազրույցը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
«Փաշինյանը շնորհավորել է նախագահ Մասուդ Փեզեշքիանին Զոհաբերության տոնի՝ Էյդ-է Ղորբանի առիթով»,–նշել է Բաղդասարյանը։
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան հարաբերությունների օրակարգային, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ նախորդ անգամ հեռախոսազրույց էր ունեցել մարտի 16–ին։