ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Հակակոռուպցիոն կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։ Թերթի տվյալներով` մարտի 20-ին կոմիտեի նախագահ նշանակված Արթուր Նահապետյանը ապրիլ ամսից մինչև հունիսի 5-ն ընկած ժամանակահատվածում պաշտոնից ազատել է վարչության 5 պետի, 10 քննիչի։
«Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնական կայքում 12 պաշտոնյաների ազատման հրամանները պաշտոնապես հրապարակվել են, սակայն նրանց թիվը ավելի շատ է»,–գրում է թերթը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ պաշտոնից ազատվածներից մեկը եղել է Հակակոռուպցիոն կոմիտեի գլխավոր քարտուղար Գերասիմ Մկրտչյանը, որը կոմիտեի նախագահի որոշման դեմ ընդվզել է, կռիվ է տվել ու չի ցանկացել ինքնակամ դիմում գրել և հեռանալ համակարգից. սակայն նրա դիմադրությունն արդյունք չի տվել: