Հայացք կողքից․ Վալենտինա Մատվիենկոյի երևանյան այցը՝ լուսանկարներով

Վալենտինա Մատվիենկոյի այցի օրակարգը շատ հագեցած էր։ ՌԴ Դաշնային Խորհրդի նախագահը Երևան է ժամանել հունիսի 5-ին, սակայն պաշտոնական այցը փաստացի այսօր էր։ Շատ հանդիպումներ և շատ հույզեր են եղել: Sputnik-ը պաշտոնական հաշվետվությունից հավաքել է «ամենաշնչող»կադրերը ։
Sputnik
Առավոտյան ՌԴ Դաշնային Խորհրդի նախագահը ծաղիկներ է խոնարհել Հաղթանակի զբոսայգում և Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում, ապա հանդիպում է ունեցել իր գործընկեր Ալեն Սիմոնյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Միջոցառումների թվում էին մասնակցությունը ՌԴ Դաշնային ժողովի և ՀՀ Ազգային ժողովի Համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստին, ինչպես նաև Հայ-ռուսական միջտարածաշրջանային տասներորդ համաժողովին:
1 / 11

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ծաղիկներ է նվիրում

2 / 11

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի առանձնազրույցը ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ

3 / 11

Նախագահ Վահագն Խաչատուրյանը նստավայրում ընդունել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին

4 / 11

Մատվիենկոն Հայրենական մեծ պատերազմի վետերաններ Ռոզալիա Աբգարյանի և Ներսես Սիմոնյանի հետ

5 / 11

ԱԺ-ի շենքում բացվել է «Ճանապարհ դեպի Սանահին. Մի մանկատան պատմություն» ցուցահանդեսը

6 / 11

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությանը

7 / 11

Ռուս սենատորների պատվիրակությունը կառավարական տանը հանդիպման ժամանակ

8 / 11

Ալեն Սիմոնյանը և Վալենտինա Մատվիենկոն հայ-ռուսական միջտարածաշրջանային տասներորդ համաժողովի շրջանակում

9 / 11

Մատվիենկոն և Սիմոնյանը Հաղթանակի զբոսայգում

10 / 11

Վալենտինա Մատվիենկոն մոտենում է Հավերժական կրակին

11 / 11

Վալենտինա Մատվիենկոն մոտենում է Հավերժական կրակին