ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Գոհար Աբաջյանը «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրեն է նշանակվել մրցույթի արդյունքում։ Այս մասին այսօր ԱԺ–ում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
«Եթե չեմ սխալվում, շատ թեկնածուներ են եղել, հետո եղել են հարցազրույցներ, որոնց արդյունքում որոշում է կայացվել»,– ասաց Արայիկ Հարությունյանը։
Նա վստահություն հայտնեց, որ կատարվել է օբյեկտիվ որոշում։
Հիշեցնենք` երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի կինը` Գոհար Աբաջյանը, նշանակվել է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրեն։ Նրան աշխատակազմին է ներկայացրել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։