Արդարադատության նախարարն անդրադարձել է եղեկեցի-պետություն հարաբերություններին և եկեղեցու հայրերի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ձևակերպումներին։ Սրբուհի Գալյանի ձևակերպմամբ՝ օգտագործվել է սուր երանգներ պարունակող բառամթերք և, եթե դա չի հատում իրավականության սահմանը՝ խնդիր չկա։
Արդարադատության նախարարը հայտարարել է, որ նոր Սահմանադրության տեքստում Եկեղեցի-պետություն հարաբերությունները վերանայելու հարց այս պահին չի քննարկվում, բայց նաև չի բացառել այդ հնարավորությունը։