Ռուսաստանը երբեք ոչ մեկին ոչինչ չի պարտադրում․ Վալենտինա Մատվիենկո

Sputnik
Հայ-ռուսական միջտարածաշրջանային 10-րդ ֆորումի ժամանակ Վալենտինա Մատվիենկոն ընդգծել է, որ Ռուսաստանը երբեք ոչ մեկին ոչինչ չի պարտադրում։ Ռուսաստանի Դաշնության Խորհրդի նախագահն ընդգծել է, որ հայ-ռուսական գործակցությունը կառուցված է փոխադարձ հարգանքի, ընդհանուր պատմության և հոգևոր արժեքների վրա։