Ռուսաստանի և Հայաստանի միջև վստահության ճգնաժամ չկա. Վալենտինա Մատվիենկո

Sputnik
Ռուսաստանի և Հայաստանի միջև վստահության ճգնաժամ չկա, - հայտարարել է Վալենտինա Մատվիենկոն` Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո։ Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահը ճեպազրույցում ասել է, որ հանդիպման ժամանակ Փաշինյանը նշել է Պուտինի հետ կառուցողական հարաբերությունների մասին:
Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը Վալենտինա Մատվիենկոն բնութագրել է բովանդակալից, կառուցողական և բարեկամական։