Անորակ շինարարություն իրականացնող ընկերություններն աֆիլացված են ՔՊ-ի կամ «Հանրապետության» հետ. Մեսրոպ Մանուկյան

Sputnik
8 մանրկապարտեզների շինարարությունը նախագծային պրոբլեմներով 75 տոկոս են կատարողական ակտերով 1 տարուց ավելի Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանի և բլոգեր Արթուր Չախոյանի շարքը քաղաքապետարանի իրականացրած անորակ շինարարության մասին` վստահ եմ ամենաշատ դիտումներն ունեն։ Իմ և ձեր վճարած հարկերով մեր երեխաների համար քաղաքային իշխանությունը կառուցում կամ նորոգում է մանկապարտեզներ, որոնց բակի ասֆալտը Արթուր Չախոյանը կամ Մեսրոպ Մանուկյանը ճկույթով են քանդում։
Առանձի թեմա է Երևանի 147-րդ մանկապարտեզը, որի հիմնանորոգման չարաշահուները քննչական կոմիտեն ուսումնասիրում է 2023 թվականից։ Քաղաքային իշխանությունը 222 միլիոն դրամ էր հատկացրել այդ մանկապարտեզը նորոգելու համար, որն ավագանու անդամի խոսքով` վթարային էր, և ոչ թե նորոգել էր պետք, այլ` քանդել։ Ինչևէ, հիմա ոչ փողը կա, ոչ էլ մանկապարտեզն է աշխատում։ Համար 147 մանկապարտեզը միակը չէ։
Շինարարությունում փոշիացող գումարնեի մասին Sputnik Արմենիան խոսել է Մեսրոպ Մանուկյանի հետ։