Հայաստանի տնտեսության վարքագիծը տանում է դեպի դեֆոլտ. Դավիթ Անանյան

Sputnik
Ազգային Ժողովում սկսվել են անցյալ տարվա բյուջեի կատարողականի քննարկումները։ Այն բյուջեի, որն արձանագրում է տնտեսական աճի դանդաղում, ինչն արտահայտվել է ոչ առևտրային դրամական փոխանցումների և զբոսաշրջային հոսքերի շարունակական նվազմամբ։ Անցած տարի հարկերի հավաքագրումը նախատեսվածից պակաս է եղել, դրա հետևանքով պետական բյուջեի ծախսերն աճել են 16 %-ով, վատթարացել է նաև կապիտալ ծախսերի կատարողականը։
Բայց այս մասին Նիկոլ Փաշինյանը չխոսեց։ Խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում Բյուջե-2024-ի կատարողականի նախնական քննարկմանը կառավարության ղեկավարը տնտեսական որևէ ցուցանիշ չնշեց։ Համեմատականներն էլ ոչ թե 2024-ի ու 23-ի միջև էին, այլ, չգիտես ինչու` 2018-ի։
Մինչդեռ անցած տարվանից սկսած տնեսության դանդաղումն այս տարվա առաջին երեք ամիսներին արդեն իսկ մտահոգիչ է` 9.8 տոկոսով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Մասնագետների գնահատմամբ` սա վկայում է տնտեսության դանդաղման մասին և այդ դանդաղման տեմպերը մտահոգիչ են։
Մինչդեռ երկրի ղեկավարը տնտեսական հետընթացի պատճառները քննարկելու և քաղաքականությունը վերնայելու, ՀՆԱ-ն որակական վերլուծության ենաթրկելու փոխարեն երկար ելույթ ունեցավ հարկերի հետ հարազատանալու և երջանիկ ապրելու մասին։ «Չկա հարկ, չկա երջանկություն». ինչ ուղիղ կապ կարող է լինել հարկերի և երջանկության միջև` խնդրել ենք մեկնաբանել ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանին։