Սի Ծինփինը Դոնալդ Թրամփին հրավիրել է Չինաստան. ԶԼՄ

Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ Սի Ծինփինն ու Դոնալդ Թրամփը զրուցել են հեռախոսով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հրավիրել է Չինաստան: Տեղեկությունը հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
«Սի Ծինփինը ողջունել է Թրամփի նոր այցը Չինաստան, Թրամփն անկեղծ շնորհակալություն է հայտնել», - հաղորդում է հեռուստաալիքը:
Դոնալդ Թրամփն էլ սոցցանցում հայտնել է, որ մեկուկես ժամ զրուցել է Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հետ, զրույցը դրական ավարտ է ունեցել երկու երկրների համար:
«Հենց նոր ավարտեցի Չինաստանի նախագահ Սիի հետ շատ լավ հեռախոսազրույցը... Զանգը տևել է մեկուկես ժամ և ավարտվել երկու երկրների համար շատ դրական», - «Truth Social» սոցցանցում գրել է Թրամփը։
Նշենք, որ ՉԺՀ-ի և ԱՄՆ-ի նախագահներ Սի Ծինփինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը կայացել է այսօր ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
ԱՄՆ-ի առաջնորդը զրույցից հետո հայտնել է, որ քննարկվել է առևտրային նոր համաձայնագիրը, պայմանավորվել են բանակցությունները շարունակելու համար պատվիրակություններ ուղարկել։
Ուշակովը ներկայացրել է Պուտին–Թրամփ հեռախոսազրույցի հիմնական արդյունքները