Պուտինը կոչ է արել ռուսերենում չօգտագործել օտարերկրյա գռեհիկ փոխառություններ

Օտար ավանդույթների նմանակումը, ընդգծել է Պուտինը, վաղուց քննադատության է արժանանում ռուսական լեզվական մշակույթի գիտակների և պաշտպանների կողմից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել հետևողականորեն ազատվել գռեհիկ և մեխանիկական օտարերկրյա փոխառություններից, որոնք «ոչ թե հարստացնում, այլ հակառակը՝ ծանրաբեռնում և աղավաղում են ռուսաց լեզուն»: Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, նա հայտարարել է ռուսաց լեզվի և Ռուսաստանի ժողովուրդների լեզուների աջակցության ոլորտում պետական քաղաքականության իրականացման խորհրդում ունեցած իր ելույթում։
ՌԴ նախագահը նշել է, որ դա հատկապես արդիական է այն դեպքերում, երբ համապատասխան տերմինները ռուսերենում վաղուց արդեն լիարժեք փոխարինված են։
Բացի այդ, Պուտինն ընդգծել է հանրային տարածությունում կիրիլիցայի օգտագործման անհրաժեշտությունը, այլ ոչ թե լատինատառ և այլ խորհրդանիշների խառնումը, ինչը, նրա կարծիքով, խախտում է լեզվի ամբողջականությունն ու դրա մշակութային ձևավորումը:
Օտար ավանդույթների նման նմանակումը, ընդգծել է Պուտինը, վաղուց քննադատության է արժանանում ռուսական լեզվական մշակույթի գիտակների և պաշտպանների կողմից։