ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի - Sputnik. Մի խումբ քաղաքացիներ այսօր կրկին բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ կառավարության շենքի դիմաց՝ ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու ու ազգային-հոգևոր արժեքների։
Այս անգամ նրանք փոքրիկ ներկայացում էին կազմակերպել կառվարության շենքի դիմաց: «Մահվան հրեշտակի» հանդերձանքով բողոքի ակցիայի մասնակցին հանձնեցին թղթեր, որոնց վրա գրված էր «Նիկոլ Փաշինյանի բոլոր մեղքերը»:
«Նիկոլին, նրա կենակցին ու ամբողջ թիմին դժոխքում արդեն սպասում են: Անգամ այտեղ գտնվող մարդկանցից քչերն են, որ այսքան մեղքեր ունեն»,- ասաց ակցիայի մասնակից Էլեոնորա Մանանդյանը։
Ակցիայի մասնակիցները կոչ են անում միանալ ակցիային, քանի որ Նիկոլ Փաշինյանը հատել է վերջին «կարմիր գիծը»:
Ընդդիմությանն էլ ակցիայի մասնակիցները կոչ են անում վայր դնել մանդատները, եթե չեն կարողանում պայքարել Նիկոլ Փաշինյանի դեմ: