«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենը դեսպան է նշանակվել Հունգարիայում

Նախագահի մեկ այլ հրամանագրով Աշոտ Սմբատյանը հետ է կանչվել դեսպանի պաշտոնից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik․ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը նշանակվել է Հունգարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բուդապեշտ)։ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյան այսօր համապատասխան հրամանագիր է ստորագրել։
Մեկ այլ հրամանագրով Խաչատուրյանը Հունգարիայում ՀՀ դեսպանի պաշտոնից հետ է կանչել Աշոտ Սմբատյանին։
Նախագահի հրամանագրերից մեկով էլ Չինաստանում Հայաստանի Վահե Գևորգյանը համատեղության կարգով դեսպան է նշանակվել Թաիլանդի Թագավորությունում (նստավայրը՝ Պեկին)։