ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik․ Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Բորիս Պիատրովսկու գլխավորած պատվիրակությունը ժամանել է Երևան։ Նրանց ընդունել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Այս մասին Ավինյանը գրել է «Ֆեյսբուքի» իր էջում։
«Քննարկել ենք Երևան-Սանկտ Պետերբուրգ համագործակցության ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև նոր նախաձեռնությունների հեռանկարները»,–գրել է Երևանի քաղաքապետը։
Նրա խոսքով` պայմանավորվածություն են ձեռք բերել թարմացնել և զարգացնել Երևանի քաղաքապետարանի և Սանկտ Պետերբուրգի կառավարության միջև գործող համագործակցության ծրագիրը՝ այն դարձնելով առավել գործնական և արդյունավետ։
Հավելենք, որ պատվիրակությունը Երևանում է՝ մասնակցելու ՀՀ–ի և ՌԴ–ի միջև միջտարածաշրջանային համագործակցության 10-րդ համաժողովին։