Արարատ Միրզոյանի կինը «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրեն է նշանակվել

ՀՀ փոխվարչապետը «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրենին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik․ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի կինը` Գոհար Աբաջյանը, նշանակվել է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրեն։
Ինչպես հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, նորանշանակ տնօրենին անձնակազմին է ներկայացրել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի աշխատակազմին է ներկայացնում նորանշանակ տնօրեն Գոհար Աբաջյանին
«Փոխվարչապետը վստահություն է հայտնել, որ վերջինս կծառայեցնի մասնավոր հատվածում կուտակած իր փորձն ու գիտելիքները հիմնադրամի առաքելության իրականացման գործին»,–ասվում է հաղորդգրության մեջ
Գոհար Աբաջյանն իր հերթին հավաստիացրել է, որ կներդնի առավելագույն ջանքեր ներդրումների ներգրավման և ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ տեսանելի արդյունքներ գրանցելու համար։
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ու «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի նորանշանակ տնօրեն Գոհար Աբաջյանը