Հուսով եմ՝ մոտ ապագայում խաղաղության համաձայնագիրը վերջապես կստորագրվի․Միրզոյան

Sputnik
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ պարզաբանել է, թե ինչու է Հայաստանը համաձայնել խաղաղության պայմանագրի վերջին 2 կետերին։
«Եկավ մի պահ, երբ մենք մտածեցինք, որ հետագա բանակցությունները մնացած քննարկվող ձևակերպումների շուրջ քիչ հավանական է, որ կտան ցանկալի արդյունքներ, և կստացվի մի իրավիճակ, որ հետագա քննարկումները, որոնք կրկին աղոտ հեռանկարով էին, հարցականի տակ կդնեին արդեն իսկ համաձայնեցված շատ էական ձևակերպումները։ Այդ պատճառով մենք հայտնեցինք վերջին տարբերակի վերջին առաջարկի շուրջ մեր համաձայնության մասին»,-մանրամասնել է Միրզոյանը։
Նախարարը հույս է հայտնել, որ մոտ ապագայում խաղաղության համաձայնագիրը վերջապես կստորագրվի։